Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Աշխատավայրում

Զգուշացե´ք աշխատամոլությունից

Զգուշացե´ք աշխատամոլությունից

Ֆին գիտնականները վերջերս հետազոտություն են անցկացել աշխատաժամերի և մարդու առողջության միջև եղած կապն ուսումնասիրելու նպատակով, և ստացված արդյունքները լուրջ մտածելու տեղիք կտան հատկապես այն մարդկանց, ովքեր սովոր են վերջինը դուրս գալ աշխատավայից:

 

Պարզվում է` 8 ժամից ավելի աշխատելու դեպքում մարդու մոտ ի հայտ է գալիս սթրես, բարձրանում է արյան ճնշումը, իսկ դրա հետ համադրելով նաև այդ ընթացքում օգտագործված անառողջ արագ սնունդն ու սակավաշարժությունը, հանգեցնում են առողջական լուրջ խնդիրների, որոնք մահվան պատճառ են դառնում: 

 

Բացի այս գիտնականները նաև բացահայտել են, որ եթե աշխատավայրում մարդն անցկացնում է 8 ժամից ավելի, ապա նրանց մոտ 40-80%- ով ավելի շատ է հավանականությունը հիվանդանալու սիրտ-անոթային հիվանդություններով: 

 

Մասնագետները եկել են այս եզրահանգման` ուսումնասիրելով վերջին 50 տարիների ընթացքում այս ոլորտում արված հետազոտությունների արդյունքները, որոնց մասնակցել են 22 հազար մարդ ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Շվեդիայից, Ֆինլանդիայից, Դանիայից, Մեծ Բրիտնաիայից և Նիդեռլանդներից:

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 12-13.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ